Բաժին. Տնտեսական

Էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է

Այս տարվա առաջին երկու ամսում մեր երկրում արտադրվել է 1 մլրդ 450.9 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա: Նախորդ տարվա հունվար-փետրվար ամիսների համեմատ ցուցանիշն աճել է 10.4%-ով:  Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ միայն հունվարին արտադրվել է 775.6 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, իսկ փետրվարին՝ 675.3 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա:

Նշենք նաև, որ 2016 թվականին Հայաստանում արտադրվել էր 7 մլրդ 315.2 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա: 2015 թվականին ցուցանիշը կազմել էր 7 մլրդ 798.2 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, իսկ 2014 թվականին՝  7 մլրդ 750.0 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա:

Share