Բաժին. Տնտեսական

2017թ. հունվարին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը կրճատվել է 2.6%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2017թ.-ի հունվար ամսին Հայաստանում արտադրվել է 31.7 հազար տոննա պղնձի խտանյութ։ 2016թ. համանման տվյալների համեմատ արձանագրվել է անկում 2.6%-ով։

Միևնույն ժամանակ ցինկի խտանյութի արտադրությունը նվազել է 57.1%-ով և կազմել 361 տոննա։ Մոլիբդենի խտանյութի արտադրությունն աճել է 4.9%-ով և կազմել 948 տոննա։ Ալյումինե փայլաթիթեղի արտադրությունն աճել է 14.3%-ով և կազմել 2,652 տոննա։ Ֆեռոմոլիբդենի արտադրությունն աճել է 23.7%-ով և կազմել 589 տոննա։ Կոնվերտորային պղնձի արտադրությունը նվազել է 5.4%-ով և կազմել 1,088 տոննա։

Share