Բաժին. Տնտեսական

INVEST IN ARMENIA. Արևային վահանակների արտադրության ներդրումային ծրագիր

«Բիզնես 24»-ը մեկնարկել է շարք՝ նվիրված Հայաստանի հետաքրքիր ու հեռանկարային ներդրումային ծրագրերին: Առանձին հոդվածների միջոցով ներկայացվում են իրատեսական բիզնես-նախագծեր՝ իրենց ամփոփ նկարագրությամբ, նպատակներով, ընդհանուր արժեքով և ակնկալվող արդյունքներով:

Ներդրումային ծրագիր՝ արևային վահանակների արտադրություն

Պահանջվող ներդրումներ՝ €3,500,000

Արևային վահանակների արտադրության ներդրումային ծրագիրն իրականացնում է «Սոլիտեկ-Հայաստան» ընկերությունը, որը համատեղ հիմնել են հայկական «Սիմարտեկ» և եվրոպական «Սոլիտեկ» ընկերությունները: «Սոլիտեկ-Հայաստան»-ը մտադիր է մեր երկրում արտադրել եվրոպական «Սոլիտեկ» ընկերության ապրանքանիշի արևային էներգիայի գեներացնող պանելներ: Նախագիծը նպատակ ունի նպաստել մեր երկրում մինչև 150 կՎտ հզորությամբ ինքնավար արևային կայանների կառուցմանը և էներգետիկայի ոլորտի զարգացմանը: Ներդրումային նախագծի նախնական փուլում ընկերությունը մտադիր է բավարարել արևային վահանակների մասով Հայաստանի ներքին շուկայում առկա պահանջարկը, իսկ այնուհետև արդեն ընդլայնել վաճառքը՝ դուրս գալով Իրանի և Վրաստանի շուկաներ:

Արևային վահանակների արտադրության ներդրումային ծրագիրն անգլերեն լեզվով հասանելի է Investmentprojects.am կայքում: Այս կայքը համատեղ գործարկել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն ու Հայաստանի զարգացման հիմնադրամը: Կայքի նպատակն է ներգրավել ներդրումներ Հայաստանի Հանրապետություն՝ ինչպես արտերկրից, այնպես էլ երկրի ներքին ներդրողներից:

Շարքի մյուս հոդվածները կարդալու համար սեղմեք այստեղ:

Share