Բաժին. Տնտեսական

Որո՞նք են լավագույն ուսանողական քաղաքները

Աշխարհի լավագույն ուսանողական քաղաքը Փարիզն է: Այս մասին հաղորդում է հեղինակավոր Quacquarelli Symonds (QS) կազմակերպությունը, որը կազմել և հրապարակել է «Լավագույն Ուսանողական Քաղաքներ – 2016» վարկանիշը: Այն կազմելու համար կազմակերպության վերլուծաբանները դիտարկել են մի շարք ցուցանիշներ, այդ թվում՝ ուսանողական կյանքի պայմանները, միջազգային ուսանողների և հեղինակավոր համալսարանների թիվը, տվյալ քաղաքի նկատմամբ ձևավորված վերբերմունքը և այլն: Ինչպես պարզաբանում են վերլուծաբանները՝ Փարիզը հայտնվել է առաջին հորիզոնականում՝ շնորհիվ իր 18 հեղինակավոր համալսարանների, ինչպես նաև գեղեկցության ու մշակութային պատմության:  

Թե որոնք են աշխարհի լավագույն ուսանողական քաղաքները, ներկայացնում ենք ստորև.

1 Փարիզ

2 Մելբուրն

3 Տոկիո

4 Սիդնեյ

5 Լոնդոն

6 Սինգապուր

7 Մոնրեալ

8 Հոնկոնգ

9 Բեռլին

10 Սեուլ

Share