Բաժին. Տնտեսական

INVEST IN ARMENIA. Ջերմամեկուսիչ նյութերի արտադրության ներդրումային ծրագիր

«Բիզնես 24»-ը մեկնարկել է շարք՝ նվիրված Հայաստանի հետաքրքիր ու հեռանկարային ներդրումային ծրագրերին: Առանձին հոդվածների միջոցով ներկայացվում են իրատեսական ներդրումային նախագծեր՝ իրենց ամփոփ նկարագրությամբ, նպատակներով, ընդհանուր արժեքով և ակնկալվող արդյունքներով:

 

Ներդրումային ծրագիր՝ ջերմամեկուսիչների արտադրություն

Պահանջվող ներդրումներ՝ $12,000,000

Շահութաբերության ներքին տոկոսադրույքը (IRR)՝ 38%

Ներդրումային ծրագիրն ուղղված է Հայաստանում ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման ոլորտի զարգացմանը: Ծրագիրն իրականացնում է Քարակերտի քարաձուլման գործարանը: Վերջինս նախատեսում է հիմնել ջերմամեկուսիչների արտադրություն՝ օգտագործելով Արագածի պեռլիտի հումքը: Գործարանի մասնագետների հաշվարկներով՝ Հայաստանն ունի պեռլիտի մեծ պաշարներ: Պեռլիտից ստացվում են ջերմամեկուսիչ նյութեր, որոնք լայն կիրառություն ունեն շինարարության ոլորտում: Հայաստանում արտադրված ջերմամեկուսիչ նյութերը նախատեսվում է արտահանել նաև Ռուսաստան, որտեղ առկա է մեծ պահանջարկ:

Ներդրումային ծրագիրն անգլերեն լեզվով հասանելի է Investmentprojects.am կայքում: Այս կայքը համատեղ գործարկել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն ու Հայաստանի զարգացման հիմնադրամը: Կայքի նպատակն է ներգրավել ներդրումներ Հայաստանի Հանրապետություն՝ ինչպես արտերկրից, այնպես էլ երկրի ներքին ներդրողներից:

Շարքի մյուս հոդվածները կարդալու համար սեղմեք այստեղ:

Share