Բաժին. Տնտեսական

Ընտանի կենդանիների քանակը Հայաստանում 2017թ. սկզբի դրությամբ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2017թ.-ի սկզբի դրությամբ Հայաստանում կա 655,771 խոշոր եղջերավոր կենդանի։ 2016թ. համանման տվյալի համեմատ արձանագրվել է գլխաքանակի անկում 6.5%-ով, այդ թվում կովերի քանակը քանակը կրճատվել է 7.1%-ով և կազմել 295,974 գլուխ։

Խոզերի քանակն աճել է 0.4%-ով և կազմել 175,594, այդ թվում մայր խոզերի քանակը կրճատվել է 9.6%-ով և կազմել 32,634։ Ձիերի քանակը կրճատվել է 6.8%-ով և կազմել 10,631։

Ոչխարների քանակը կրճատվել է 6.4%-ով և կազմել 699,561, այդ թվում մաքիների քանակը կրճատվել է 5.7%-ով և կազմել 477,770 գլուխ։ Այծերի քանակը կրճատվել է 10.4%-ով և կազմել 27,521, այդ թվում մայր այծերի քանակը կրճատվել է 9.2%-ով և կազմել 19,728։

Ընտանի թռչունների քանակը կրճատվել է 3.3%-ով և կազմել 3,814,205, այդ թվում ածան հավերի քանակը կրճատվել է 1.6%-ով և կազմել 689,103 հատ։

Share