Բաժին. Տնտեսական

Նորաձևության աշխարհի ամենահարուստները

Forbes պարբերականը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց իր ամենամյա վարկանիշը, ըստ որի՝ նորաձևության աշխարհի ամենահարուստ մարդը Zara, Massimo Dutti, Pull&Bear և մի շարք այլ հայտնի բրենդներ ներկայացնող իսպանական Inditex ընկերության հիմնադիր և հիմնական սեփականատեր իտալացի Ամանսիո Օրտեգան է: Նրա կարողությունը գնահատվում է $71.3 մլրդ:

81-ամյա միլիարդատերն իր բիզնես-իմպերիան սկսել է կառուցել 1970-ական թվականներին և այսօր արդեն նորաձևության աշխարհում համարվում է անգերազանցելի՝ իր նորարարական բիզնես-մտածելակերպի շնորհիվ: Աշխարհի ամենահարուստ մարդկանց ընդհանուր վարկանիշում Ամանսիո Օրտեգան 4-րդն է:

Շքեղության ու ճոխության ոլորտի հայտնի բրենդներ (Bulgari, Louis Vuitton, Sephora և այլն) ներկայացնող ֆրանսական LVMH ընկերության սեփականատեր ֆրանսիացի 68-ամյա Բերնար Առնոն նորաձևության աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում 2-րդն է: Նրա կարողությունը գնահատվում է $41.5 մլրդ: Աշխարհի ամենահարուստ մարդկանց ընդհանուր վարկանիշում Բերնար Առնոն 11-րդն է:

Նորաձևության աշխարհում իր կարողությամբ 3-րդը ֆրանսիական L’Oreal ընկերության սեփականատեր 94-ամյա Լիլիան Բետանկուրն է, ում կարողությունը գնահատվել է $39.5 մլրդ: Լիլիան Բետանկուրը համարվում է աշխարհի ամենահարուստ կինը, իսկ աշխարհի ամենահարուստ մարդկանց ընդհանուր վարկանիշում նա 14-րդն է:

Share