Բաժին. Տնտեսական

Երկու ամսում հեռահաղորդակցության ոլորտում գրանցվել է եկամուտների 7% անկում

Ընթացիկ տարվա առաջին երկու ամսում մեր երկրում գրանցվել է հեռահաղորդակցության ոլորտի եկամուտների շուրջ 7% անկում: Հաշվետու երկու ամսում ոլորտում գործող ընկերություններն ապահովել են մոտ 20,84 մլրդ ՀՀ դրամի համախառն հասույթ: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Հիշեցնենք, որ 2016 թվականին հեռահաղորդակցության ոլորտում գործող ընկերությունները միասին ապահովել էին 143 մլրդ 18.1 մլն ՀՀ դրամի հասույթ: 2015 թվականին համեմատ եկամուտները կրճատվել էին ավելի քան 20%-ով: Անկումը զգալիորեն պայմանավորվել էր բջջային ծառայություններից եկամուտների կրճատմամբ: 2016 թվականին բջջային ծառայությունների ոլորտում եկամուտը կազմել էր 81 մլրդ ՀՀ դրամ:

Share