Բաժին. Տնտեսական

Ռուսաստանին բաժին է ընկնում Հայաստանի արտաքին առևտրի 30%-ը

Հունվար-փետրվարին Հայաստանի և մեր հիմնական առևտրային գործընկեր-երկրի՝ Ռուսաստանի միջև առևտրի ընդհանուր շրջանառությունը կազմել է 233,70 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 23%-ով: Արդյունքում, Ռուսաստանին բաժին  է ընկել մեր երկրի արտաքին առևտրի ավելի քան 30%-ը:

Հարկ է նշել, որ հաշվետու ամսում Հայաստանից Ռուսաստան արտահանումն աճել է 53%-ով և կազմել 64,56 մլն ԱՄՆ դոլար, իսկ Ռուսաստանից Հայաստան ներմուծումն աճել է մոտ 15%-ով և կազմել 169,14 մլն ԱՄՆ դոլար:

Նշենք նաև, որ 2016 թվականին Հայաստանի ու Ռուսաստանի միջև առևտրի շրջանառությունը կազմել էր 1 մլրդ 336.97 մլն ԱՄՆ դոլար: 2015 թվականի համեմատ ցուցանիշն աճել էր շուրջ 15%-ով:

Share