Բաժին. Տնտեսական

Կարեն Կարապետյան. Երևան – Մոսկվա և Մոսկվա – Երևան երկաթուղային ու լաստանավային փոխադրման սակագները նվազել են մինչև 54%-ով

Վարչապետ Կարապետթյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկություններ է հայտնել բեռնափոխադրումների ոլորտում իրականացված փոփոխությունների մասին։

«Մոսկվա-Երևան ուղղության համար երկաթուղային և լաստանավային փոխադրման սակագները նվազել են.

Նախկինում․ Վրաստանի և Ռուսաստանի տարածքով բեռների փոխադրումներն իրականացվում էին բարձր սակագներով, ինչը անդրադառնում էր և՛ բեռնափոխադրման գործընթացի, և՛ գնային քաղաքականության վրա:

Ձեռնարկված քայլերը․ Նշված ուղղություններով բեռնափոխադրումների համար կիրառվող սակագները նվազեցնելու նպատակով տեղի են ունեցել Հայաստան-Վրաստան-Ռուսաստան եռակողմ բանակցություններ:

Արդյունքում․ Վրացական կողմի հետ պայմանավորվածությունը և նոր նվազեցնող գործակիցներն ուժի մեջ մտան այս տարվա փետրվարի 22-ից, իսկ ռուսական կողմի տրամադրած զեղչված սակագները՝ մարտի 13-ից։ Մինչև 2017թ. հունվար գործող սակագների համեմատ Մոսկվա-Երևան ուղղության համար երկաթուղային և լաստանավային փոխադրման սակագները նվազել են 32-35%-ով, իսկ Երևան-Մոսկվա ուղղությամբ՝ մինչև 52-54%-ով՝ կախված բեռի տեսակից», – հայտնել է վարչապետը:

Share