Բաժին. Տնտեսական

Կարեն Կարապետյան. Արարատյան դաշտի շուրջ 7500 հեկտար հողատարածք շուտով կապահովվի հուսալի ոռոգմամբ

Վարչապետ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկություններ է հայտնել Վեդու ջրամբարի վերաբերյալ։

«Արարատյան դաշտի շուրջ 7500 հեկտար հողատարածք շուտով կապահովվի հուսալի ոռոգմամբ․ մեկնարկել է Վեդու ջրամբարի կառուցումը։ 29 մլն մ³ ընդհանուր տարողությամբ այս ջրամբարը նորանկախ Հայաստանի պատմության մեջ զրոյական մակարդակից կառուցվող առաջին ջրամբարն է։ Այս նախագիծն էական նշանակություն կունենա նաև Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման հարցում:

90 մլն եվրո արժողությամբ ծրագիրն իրականացվում է Զարգացման ֆրանսիական գործակալության վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ», – գրել է Կարեն Կարապետյանը:

Share