Բաժին. Տնտեսական

INVEST IN ARMENIA. Բարձր տեխնոլոգիական ջերմոցի կառուցման ներդրումային ծրագիր

«Բիզնես 24»-ը մեկնարկել է շարք՝ նվիրված Հայաստանի հետաքրքիր ու հեռանկարային ներդրումային ծրագրերին: Առանձին հոդվածների միջոցով ներկայացվում են իրատեսական ներդրումային նախագծեր՝ իրենց ամփոփ նկարագրությամբ, նպատակներով, ընդհանուր արժեքով և ակնկալվող արդյունքներով:

Ներդրումային ծրագիր՝ ջերմոցի կառուցում

Պահանջվող ներդրումներ՝ $ 8,631,000

Շահութաբերության ներքին տոկոսադրույքը (IRR)՝ 20%

Ներդրումային ծրագիրն ուղղված է Հայաստանում ջերմոցային տնտեսությունների զարգացմանը: Ծրագրով նախատեսվում է Հայաստանում հիմնել լոլիկի մեծ արտադրություն՝ կառուցելով 6 հա ընդհանուր մակերեսով բարձր տեխնոլոգիական ջերմոցային տնտեսություն: Այն հագեցած է լինելու ժամանակակից լուծումներով, ունենալու է վերահսկողության համակարգ, ջեռուցման և ոռոգման համակարգեր, սառը պահեստավորման համակարգ: Դիզայնի ու կառուցապատման աշխատանքներից մինչև արտադրական պրոցեսի թվայանացումն իրականացվելու է՝ հիմք ընդունելով ջերմոցների հոլանդական ամենահայտնի Venlo մոդելը:

 

Ներդրումային ծրագիրն անգլերեն լեզվով հասանելի է Investmentprojects.am կայքում: Այս կայքը համատեղ գործարկել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն ու Հայաստանի զարգացման հիմնադրամը: Կայքի նպատակն է ներգրավել ներդրումներ Հայաստանի Հանրապետություն՝ ինչպես արտերկրից, այնպես էլ երկրի ներքին ներդրողներից:

Շարքի մյուս հոդվածները կարդալու համար սեղմեք այստեղ:

Share