Բաժին. Տնտեսական

INVEST IN ARMENIA. Եգիպտացորենի վերամշակման ներդրումային ծրագիր

«Բիզնես 24»-ը մեկնարկել է շարք՝ նվիրված Հայաստանի հետաքրքիր ու հեռանկարային ներդրումային ծրագրերին: Առանձին հոդվածների միջոցով ներկայացվում են իրատեսական ներդրումային նախագծեր՝ իրենց ամփոփ նկարագրությամբ, նպատակներով, ընդհանուր արժեքով և ակնկալվող արդյունքներով:

Ներդրումային ծրագիր՝ եգիպտացորենի վերամշակում

Պահանջվող ներդրումներ՝ $ 120,000,000

Շահութաբերության ներքին տոկոսադրույքը (IRR)՝  25%

Ներդրումային նախագծի նպատակն է Գեղարքունիքի մարզի Նարատուս գյուղում հիմնել եգիպտացորենի վերամշակման արտադրություն: Ըստ նախագծի՝ բիզնեսի զարգացումն իրականացվելու է 3 փուլով: Առաջին փուլում նախատեսվում է կառուցել եգիպտացորենի վերամշակման գործարան՝ օրական 300 տոննա հզորությամբ: Երկրորդ փուլում՝ հզորության ընդլայնում օրական մինչև 500 տոննայի, ինչպես նաև անասնապահական համալիրի ստեղծում: Երրորդ փուլ՝  գործարանի հզորոթյան ընդլայնում՝ օրական մինչև 1000 տոննայի, օսլայի և մսի վերամշակման գործարանի հիմնում:

Ներդրումային ծրագիրն անգլերեն լեզվով հասանելի է Investmentprojects.am կայքում: Այս կայքը համատեղ գործարկել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն ու Հայաստանի զարգացման հիմնադրամը: Կայքի նպատակն է ներգրավել ներդրումներ Հայաստանի Հանրապետություն՝ ինչպես արտերկրից, այնպես էլ երկրի ներքին ներդրողներից:

Շարքի մյուս հոդվածները կարդալու համար սեղմեք այստեղ:

Share