Բաժին. Տնտեսական

Վահան Մարտիրոսյան. «հեղափոխական լուծում»՝ տրանսպորտի ոլորտում

ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը վարչապետ Կարեն Կարապետյանի հետ քննարկել է տրանսպորտային ոլորտին «հեղափոխական լուծում» տալու հարցը: Նախարարը խոստանում է տրանսպորտային սպասարկման ոլորտում որակի բարձրացում: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Վահան Մարտիրոսյանը:

«Նախորդ շաբաթ վարչապետն այցելեց մեր նախարարություն, քննարկվեց տրանսպորտի ոլորտի, այսպես ասած, հեղափոխական լուծում տալու հարցը, քանի որ այսօր տրանսպորտային ոլորտը չի բավարարում բնակիչներին: Առաջարկություններ են ներկայացվել նոր տրանսպորտային համակարգ ստեղծելու վերաբերյալ, և մինչեւ հունիսի 1-ը կներկայացնենք տեխնիկական առաջադրանք, դրանից հետո կմշակվի տրանսպորտային նոր համակարգն ու ըստ դրա արդեն կաշխատենք: Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա չափ չենք կարող ասել, որովհետեւ դեռ չգիտենք, թե ինչ կարգի պահանջներ ենք ներկայացնելու իրենց: Լավ որակի մեքենաներ և սպասարկման որակի բարձրացում է լինելու»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Մարտիրոսյանը:

Share