Բաժին. Տնտեսական

Կայացել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի խորհրդի հերթական նիստը

ՀՀ գյուղատնտեսության  նախարարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի խորհրդի հերթական նիստը, որը վարում էր հիմնադրամի խորհրդի նախագահ, ՀՀ գյուղատնտեսության  նախարար Իգնատի Առաքելյանը:

Օրակարգի առաջին հարցով խորհուրդը լսել և հաստատել է հիմնադրամի 2016 թվականի գործունեության հաշվետվությունը: Հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Ջիլավյանը զեկուցել է հաշվետու ժամանակահատվածում  կատարված  աշխատանքների մասին և  ներկայացրել ծախսերը:  Մասնավորապես նշվել է,  որ պատրաստվել է  հայկական գինու վերաբերյալ հեռուստահաղորդումների շարք, կազմակերպվել է ֆրանսիացի մասնագետների այց Վայոց ձորի մարզ, որոնք խորհրդատվություն են տրամադրել տեղի ֆերմերներին, լեհ և ռուս բլոգերների այցելություն Հայաստան, որոնք սոցցանցերի միջոցով տարածել են հայկական գինու վերաբերյալ տեղեկություններ:

Իր խոսքում նախարար Իգնատի Առաքելյանը հորդորել է ակտիվացնել հիմնադրամի պաշտոնական www.vwfa.am   կայքի աշխատանքները և առանձնահատուկ ուշադրություն դարձնել  հիմնադրամի գործունեության լուսաբանման հարցին:

Օրակարգի հաջորդ հարցով խորհուրդը քննարկել է  հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում Զարուհի Մուրադյանին նշանակելու հարցը և միաձայն հաստատել  նրա թեկնածությունը:

Share