Բաժին. Տնտեսական

INVEST IN ARMENIA. Ավտոկայանատեղի կառուցման ներդրումային ծրագիր

«Բիզնես 24»-ը մեկնարկել է շարք՝ նվիրված Հայաստանի հետաքրքիր ու հեռանկարային ներդրումային ծրագրերին: Առանձին հոդվածների միջոցով ներկայացվում են իրատեսական ներդրումային նախագծեր՝ իրենց ամփոփ նկարագրությամբ, նպատակներով, ընդհանուր արժեքով և ակնկալվող արդյունքներով:

Ներդրումային ծրագիր՝ ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցում

Պահանջվող ներդրումներ՝  $ 10,500,000

Երևանի Ստ. Շահումյանի անվան հրապարակում ստորգետնյա բազմաֆունկցիոնալ համալիրի և ավտոկայանատեղի կառուցման ներդրումային ծրագրով առաջարկվող նախագծային տարածքի շուրջ տեղակայված են նորակառույց կառավարական վարչական համալիրը, ՀՀ կենտրոնական բանկի, ՀՀ գլխավոր դատախազության շենքերը և այլ կառույցներ:

Ստորգետնյա 1-ին հարկում նախատեսվում է կառուցել հետիոտնի անցում, առևտրի և սպասարկման օբյեկտներ, սրճարան և այլն, իսկ 2-րդ և 3-րդ հարկերում ավտոկայանատեղի: Նախագծային մակերեսը մեկ հարկի համար առաջարկվում է 3150 քմ:

Կայանատեղի մտնելու և դուրս գալու համար նախատեսված է 2 թեքանց՝ Վ,Սարգսյանի փողոցին զուգահեռ՝ առկա երթևեկային լայնության պահպանմամբ: Յուրաքանչյուր հարկում անցուղիների լայնությունը նախատեսված է 6.1 մետր, յուրաքանչյուր մեքենայի կայանատեղի համար՝ 2.7 մետր լայնություն, 5.5 մետր երկարություն:

Կայանատեղերի ընդհանուր քանակը առաջարկվում է շուրջ 200 տեղ:

Ծրագրի իրականացման ժամկետը նախատեսվում է 2 տարի:

Ներդրումային ծրագիրն անգլերեն լեզվով հասանելի է Investmentprojects.am կայքում: Այս կայքը համատեղ գործարկել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն ու Հայաստանի զարգացման հիմնադրամը: Կայքի նպատակն է ներգրավել ներդրումներ Հայաստանի Հանրապետություն՝ ինչպես արտերկրից, այնպես էլ երկրի ներքին ներդրողներից:

Շարքի մյուս հոդվածները կարդալու համար սեղմեք այստեղ:

Share