Բաժին. Տնտեսական

Հունվար-մարտին Հայաստանն արտաքին աշխարհի հետ իրականացրել է 1.2 մլրդ դոլարի առևտուր

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Հայաստանի և գործընկեր-երկրների միջև առևտրային գործառնությունների ընդհանուր ծավալը կազմել է 1 մլրդ 246.8 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 17%-ով: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հունվար-մարտ ամիսներին գործընկեր-երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը ավելի քան 360 մլն ԱՄՆ դոլարով:

Այսպես, 2017 թվականի հունվար-մարտին Հայաստանը արտահանել է 443.1 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 803.7 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է ինչպես արտահանումն, այնպես էլ ներմուծումը: Արտահանման ոլորտում տարեկան աճը կազմել է 16.5%, իսկ ներմուծման ոլորտում՝ մոտ 18%:

Նշենք նաև, որ 2016 թվականին մեր երկիրն արտաքին աշխարհի հետ իրականացրել էր 5 մլրդ 75.3 մլն ԱՄՆ դոլարի առևտուր: 2015 թվականի համեմատ ցուցանիշն աճել էր 7.4%-ով:

Share