Բաժին. Տնտեսական

2017թ. հունվար-փետրվարին Հայաստանում մսամթերքի արտադրությունն աճել է 71.6%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2017թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում արտադրվել է 1,241.4 տոննա երշիկեղեն, ինչն անցյալ տարվա համանման ցուցանիշից ավել է 71.6%-ով։

Միևնույն ժամանակ մսի արտադրությունն աճել է 2.7%-ով և կազմել 4,058.7 տոննա, իսկ մսի կիսապատրաստուկների արտադրության ծավալներն աճել են 37.2%-ով և կազմել 84.8 տոննա։

Share