Բաժին. Տնտեսական

2017թ. հունվար-փետրվարին Հայաստանում պանրի արտադրությունն աճել է 2.9%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2017թ.-ի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում արտադրվել է 2,048.4 տոննա պանիր։ 2016թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է արտադրության ծավալների աճ 2.9%-ով։

Միևնույն ժամանակ կաթի արտադրությունն աճել է 0.7%-ով և կազմել 57,485.9 հազար լիտր։ Մածունի արտադրությունը նվազել է 11.6%-ով և կազմել 839.6 տոննա։ ԹԹվասերի արտադրությունը նվազել է 21.1%-ով և կազմել 770.9 տոննա։ Կաթնաշոռի արտադրությունը նվազել է 9.5%-ով և կազմել 130.2 տոննա, իսկ պաղպաղակի արտադրությունը նվազել է 57.4%-ով և կազմել 65 հազար լիտր։

Share