Բաժին. Տնտեսական

Քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատման գործունեությունը կկազմակերպվի ծանուցմամբ

Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ ջրային օրենսգրքում և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Օրինագծերի նպատակն է կրճատել, պարզեցնել և հստակեցնել լիցենզավորման գործընթացները: Նախագծերի ընդունման դեպքում հիմնական ակնկալվող արդյունքը ՀՀ ամբողջ տարածքում ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատման գործունեությունը ծանուցմամբ կազմակերպելու ապահովումն է և առկա խնդիրների վերացումը:
Գործադիրը սահմանել է ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի վերջնական փակումից հետո ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից ընդերքօգտագործողի փոխարեն ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի պահպանման, դիտանցման և հսկողության միջոցառումներն իրականացնելու դեպքերը և կարգը: Որոշման նպատակն ընդերքօգտագործման թափոնների օբյեկտից հետո շրջակա միջավայրի պահպանման, դիտանցման և հսկողության կարգավորումն է:

Share