Բաժին. Տնտեսական

ՀՀ կառավարություն. խորհրդակցություն՝ ներդրումային ֆոնդերի ձևավորման վերաբերյալ

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են ներդրումային ծրագրերի համար ֆինանսավորման նոր աղբյուրների բացահայտմանը և ներդրումային ֆոնդերի ձևավորմանը վերաբերող հարցեր:

Վարչապետին ներկայացվել են առկա նախաձեռնությունների՝ 4 ներդրումային ընկերության և ֆոնդի հետ համագործակցության ընթացքը, տարվող աշխատանքները: Արծարծվել են, մասնավորապես, կառավարման սկզբունքներին, ներդրումների ուղղություններին, ակնկալվող ցուցանիշներին առնչվող, ինչպես նաև մի շարք այլ հարցեր:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է շարունակել ակտիվ աշխատանքը գործընկեր երկրների ու կառույցների հետ՝ հստակեցնելով համատեղ ներդրումային ֆոնդերի գործունեության մեխանիզմները:

Share