Բաժին. Տնտեսական

ՊԵԿ պատվիրակությունը մասնագիտական քննարկումներ է անցկացրել Արցախի գործընկերների հետ

ՀՀ և ԱՀ հարկային մարմինների միջև համագործակցության ծրագրի շրջանակներում մայիսի 2-ին, Արցախ է այցելել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը` կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորությամբ:

ԱՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկվել են համագործակցության ծրագրով նախատեսված մի շարք հարցեր: Մասնավորապես, փորձի փոխանակում է իրականացվել ՀՀ և ԱՀ հարկային մարմինների կողմից պետական բյուջեի հարկային եկամուտների ավելացման ուղղությունների և ռիսկերի բացահայտման գծով իրականացվող վերլուծական և հսկողական աշխատանքների մասով: Երկուստեք կարևորվել է կանխիկ շրջանառությունների և փաստաթղթավորման պահանջների պահպանման նկատմամբ ճի շտ հսկողական աշխատանքների իրականացումը, ինչը ստվերային տնտեսության դեմ իրականացվող պայքարում էական նշանակություն ունի:

Հանդիպման ընթացքում մասնագիտական քննարկումներ են կազմակերպվել նաև հանքարդյունահանման, էներգետիկայի, բանկային, առևտրի և մի շարք այլ ոլորտների հարկման առանձնահատկությունների մասով:

Share