Բաժին. Տնտեսական

Կարեն Կարապետյան. գազալցակայանների կողմից մատուցվող ծառայությունների որակը խիստ անբավարար է

Այսօր տեղի ունեցած կառավարության նիստի ընթացքում, անդրադառնալով գազալցակայանների շահագործման թերություններին, Կարեն Կարապետյանը նշել է. «Գազալցակայանների կողմից տեխնիկական անվտանգության կանոնների պահպանումը և մատուցվող ծառայությունների որակը գնահատում ենք խիստ անբավարար: Միայն վերջին շրջանում գրանցվել են գազալցակայաններում և գազաբալոնների պայթման մի շարք դեպքեր, ինչը հատկապես պայմանավորված է դրանց նկատմամբ թերի վերահսկողության պայմանով: Խիստ մտահոգիչ է նաև, որ մինչ օրս առկա չէ գազալցակայաններում տրամադրվող մթնոլորտային ճնշման թույլատրելի չափը խախտեղելու դեպքերի կանխարգելման գործուն համակարգ»: Հաշվի առնելով խնդրի կարևորությունը նա հանձնարարել է Արտակարգ իրավիճակների և Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին 1-ամսյա ժամկետում, համատեղ ամփոփելով նշված ոլորտում իրականացված տեսչական ստուգումների արդյունքները, կառավարության աշխատակազմ ներկայացնել համապարփակ առաջարկություններ առկա խնդիրների լուծման վերաբերյալ։

Share