Բաժին. Տնտեսական

2017թ. ապրիլին Հայաստանում բենզինը թանկացել է 2.3%-ով

Հայաստանում 2017 թվականի ապրիլին մարտի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.3 տոկոս գնաճ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, 2017թ. ապրիլին մարտի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 2.3% և 0.6%-ով: 2017թ. ապրիլին 2016թ. ապրիլի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի 1.7% և 4.2%, իսկ 2016թ. դեկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 10.8% և 13.8% գնաճ:

Հանրապետության դիտարկված 4 քաղաքներում 2017թ. ապրիլին մարտի համեմատ արձանագրվել է ոչ պարենային ապրանքների 0.2-0.8% գնաճ (համեմատաբար բարձր գնաճ գրանցվել է մայրաքաղաքում), 5-ում՝ 1.2-0.1 գնանկում, իսկ երկուսում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

Share