Բաժին. Տնտեսական

iPhone 7-ն ամենավաճառվող սմարթֆոնն է աշխարհում

Ամերիկյան Apple կորպորացիայի iPhone 7 սմարթֆոնն ամենավաճառվող մոդելն Է դարձել 2017 թվականի առաջին եռամսյակում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Strategy Analytics ընկերության ուսումնասիրության մեջ:

«Ըստ մեր գնահատումների, Apple ընկերության iPhone 7-ի մատակարարումները կազմել են 21,5 մլն միավոր, դրանց բաժին Է ընկել 2017 թվականի առաջին եռամսյակում աշխարհի ամբողջ շուկայի 6 տոկոսը: IPhone 7-ն այսօրվա դրությամբ սմարթֆոնների՝ աշխարհում ամենամեծ ժողովրդականություն վայելող մոդելն Է օգտատիրոջը հարմար դիզայնի եւ մանրածախ լայն ցանցի գրավիչ  համադրության շնորհիվ»,-հայտարարել Է Strategy Analytics-ի ավագ վերլուծաբան Յուխա Վինտերը, որի խոսքը մեջբերված Է հաղորդագրության մեջ:   

Ավելի մեծ Էկրանով եւ ավելի բարձր գնով iPhone 7 Plus-ի մատակարարումները հունվար-մարտ ամիսներին կազմել են 17,4 մլն միավոր, դրանց բաժին Է ընկել առաջին եռամսյակում ամբողջ համաշխարհային շուկայի 5 տոկոսը: «Այսօր Apple-ին են պատկանում աշխարհում առավել մեծ տարածում գտած հինգ սմարթֆոններից երկուսը»,-հավելել Է Վինտերը:

Ամենավաճառվող սմարթֆոնների շարքում երրորդ տեղն զբաղեցրել Է OPPO չինական արտադրողի ֆլագմանը՝ R9s-ը: Այս մոդելին բաժին Է ընկնում առաջին եռամսյակում ամբողջ շուկայի 3 տոկոսը, համաշխարտային մատակարարումները կազմել են 8,9 մլն միավոր:

«OPPO ընկերությունն այնքան Էլ հայտնի չԷ արեւմտյան շուկայում, բայց նրա բրենդը շատ մեծ ժողովրդականություն Է վայելում Չինաստանում եւ արագորեն տարածվում Է Հնդկաստանում:

R9s-ը ֆլագմանական սարք Է 4G-ով, այնպիսի հանգուցային գործառույթներով, ինչպիսիք են երկու SIM-քարտերի միացումը եւ մատնահետքերի պաշտպանությունը»,-հաղորդագրության մեջ մեջբերված Է ընկերության տնօրեն Լինդա Սուիի խոսքը:

Strategy Analytics-ի տվյալներով՝ առաջին եռամսյակում սմարթֆոնների համաշխարհային մատակարարումները տարեկան արտահայտությամբ աճել են 6 տոկոսով եւ հասել 353,3 մլն միավորի: Հունվար-մարտ ամիսներին ամենավաճառվող սմարթֆոնների հնգյակում նաեւ տեղ են գտել Samsung Galaxy J3-ը եւ Samsung Galaxy J5-ը:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։

Share