Բաժին. Տնտեսական

Հայաստանի ծրագրային ապահովման ոլորտի 10 խոշոր հարկատուները – 2017 առաջին եռամսյակ

Հայաստանի ծրագրային ապահովման ոլորտում գործող 30 ընկերություն հայտնվել է մեր երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում: 2017 թվականի առաջին եռամսյակում այս ընկերությունները միասին պետական բյուջե են վճարել ավելի քան 3 մլրդ ՀՀ դրամի հարկեր և պետական այլ վճարներ:

Պետական Եկամուտների Կոմիտեի (ՊԵԿ) հրապարակած տվյալների համաձայն՝ պետբյուջե վճարված հարկերի ընդհանուր ծավալով վերը նշված 30 ընկերություններից միայն 2-ն են հայտնվել 100 խոշոր հարկ վճարողների ցանկում: Այդ ընկերություններն են «ԱՅՅՈՒՆԵԹՎՈՐՔՍ»-ը և «ՍԻՆՈՓՍԻՍ ԱՐՄԵՆԻԱ»-ն:

Թե որոնք են ծրագրային ապահովման ոլորտի 10 խոշոր հարկատու ընկերությունները, ներկայացնում ենք ստորև.

1 ԱՅՅՈՒՆԵԹՎՈՐՔՍ /

վճարված հարկերը՝ 622,14 մլն ՀՀ դրամ

1000 խոշոր հարկատուների ցանկում 49-րդն է

2 ՍԻՆՈՓՍԻՍ ԱՐՄԵՆԻԱ /

վճարված հարկերը՝ 578,53 մլն ՀՀ դրամ

1000 խոշոր հարկատուների ցանկում 54-րդն է

3 ՀԱՅԿԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ /

վճարված հարկերը՝ 178,98 մլն ՀՀ դրամ

1000 խոշոր հարկատուների ցանկում 171-րդն է

4  ՎԻԷՄՈՒԵՐ ԻՍԹԵՐՆ ՅՈՒՐՈՓ /

վճարված հարկերը՝ 148,32 մլն ՀՀ դրամ

1000 խոշոր հարկատուների ցանկում 194-րդն է

5 ԷՆԵՐՋԱՅԶ ԳԼՈԲԱԼ ՍԵՐՎԻՍԻԶ /

վճարված հարկերը՝  136,67 մլն ՀՀ դրամ

1000 խոշոր հարկատուների ցանկում 217-րդն է

6 ՊԻԿՍԱՐՏ /

վճարված հարկերը՝  116,88 մլն ՀՀ դրամ

1000 խոշոր հարկատուների ցանկում 245-րդն է

7 Օ ԷՄ ԴԻ /

վճարված հարկերը՝  114,58 մլն ՀՀ դրամ

1000 խոշոր հարկատուների ցանկում 253-րդն է

8 ՄԵՆԹՈՐ ԳՐԱՖԻԿՍ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ ՍԵՐՎԻՍԻՍ /

վճարված հարկերը՝ 113,41 մլն ՀՀ դրամ

1000 խոշոր հարկատուների ցանկում 254-րդն է

9 ՍՈՖԹ ԿՈՆՍՏՐԱԿՏ /

վճարված հարկերը՝  108,39 մլն ՀՀ դրամ

1000 խոշոր հարկատուների ցանկում 264-րդն է

10 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍԻՆԵՐՋԻ ԻՆԹՐՆԵՇՆԸԼ ՍԻՍԹԸՄԶ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ /

վճարված հարկերը՝  95,74 մլն ՀՀ դրամ

1000 խոշոր հարկատուների ցանկում 283-րդն է

Share