Բաժին. Տնտեսական

Վահան Մարտիրոսյանը հանդիպումներ է ունեցել չինական խոշորագույն ընկերությունների ներկայացուցիչների հետ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը մայիսի 14-15-ը Չինաստանի մայրաքաղաք Պեկին կատարած այցի ընթացքում հանդիպել է մի շարք խոշորագույն ընկերությունների ներկայացուցիչների` քննարկելու տրանսպորտի, ճանապարհաշինության և ՏՏ ոլորտներում հնարավոր համագործակցության ուղղությունները:

Չինական «Պոլի» ընկերության փոխնախագահ Դաի Նինգի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են գործակցության հնարավորությունները: Առաջիկայում նախատեսվում է «Պոլի» ընկերության ներկայացուցիչների այցը Հայաստան, որի ընթացքում էլ առավել համակողմանի կքննարկվեն համագործակցության ուղիները:

Վահան Մարտիրոսյանը հանդիպել է նաև «Avic» ընկերության փոխնախագահ Վանգ Ռունլանին: Ընկերությունը մասնագիտացած է ենթակառուցվածքների նախագծման գործում: Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ` ճանապարհաշինության ոլորտում հետագա համագործակցության ուղղությամբ:

Share