Բաժին. Տնտեսական

Կարեն Կարապետյան. Ծաղկաձորի օրինակով զբոսաշրջային կենտրոններում պետք է գործեն շուրջօրյա դեղատներ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանին հանձնարարեց ներկայացնել մարզային համայնքներում, այդ թվում զբոսաշրջային քաղաքներում և վայրերում 24-ժամյա դեղատներ ապահովելու ուղղությամբ: Կարեն Կարապետյանը նշեց, որ անցկացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարզերում առկա է դեղերի հասանելիության խնդիր:

«Հանձնարարում եմ Առողջապահության նախարարի պաշտոնակատարին մեկամսյա ժամկետում ուսումնասիրել մարզային համայնքներում 24-ժամյա դեղատներ ապահովելու հնարավորությունը և դրանց օպտիմալ բաշխվածության վերաբերյալ կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ: Այս խնդիրն առաջացել է Ծաղկաձորից, նույնիսկ Հրազդանում շուրջօրյա դեղատուն չկա, որևէ դիմելու տեղ չկա, եթե բան է պատահում: Հատուկ ուշադրություն դարձրեք զբոսաշրջային կենտրոնների նկատմամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց վարչապետի պաշտոնակատարը:

ՀՀ կառավարության հրաժարականից հետո կառավարության անդամները մինչ նոր կառավարության ձևավորումը համարվում են պաշտոնակատարներ:

Share