Բաժին. Տնտեսական

2016թ. կանխվել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախման 48 դեպք

2016 թվականին Հայաստանի կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչական աշխատակիցների կողմից օպերատիվ տեղեկատվության իրացման, ինչպես նաև մաքսային խախտումների կանխման ուղղությամբ իրականացվող տարբեր կանխարգելիչ միջոցառումների արդյունքում հաջողվել է կանխել մաքսանենգության և մաքսային կանոնների խախտումների 48 դեպք:

Պաշտոնական հրապարակման համաձայն՝ հաշվետու տարում ապօրինի ճանապարհով փորձ է արվել հանրապետություն ներկրել մեծ քանակի դեղորայք, տարբեր տեսակի կենցաղային տեխնիկա, ավտոմեքենաներ և ավտոպահեստամասեր, ինչպես նաև տնտեսական ապրանքներ և սննդամթերք:

Մասնավորապես, կանխվել է թմրանյութերի ներկրման 19 փորձ, օրինախախտ ճանապարհով դեղորայքի ներկրման 1 դեպքով հայտնաբերվել է 17.5 կգ դեղորայք, բջջային հեռախոսների, պլանշետների և ժամացույցների 5 դեպքով հայտնաբերվել է 351 միավոր, կանխվել է ավտոմեքենաների և պահեսռամասերի մասով մաքսային կանոնների խախտման 6 դեպք, կանխվել են նաև դիզելային վառելիքի, տնտեսական ապրանքների, ավտոպահեստամասերի և ոսկյա զարդերի ապօրինի ճանապարհով ներկրման դեպքեր:

Ընդհանուր առմամբ, նշանակվել է մոտ 41 մլն ՀՀ դրամի վարչական տուգանքներ:

Share