Բաժին. Տնտեսական

Կենտրոնական բանկը կանխատեսում է արտագնա աշխատողների վարձատրության և մասնավոր տրանսֆերտների աճ

Կենտրոնական Բանկի (ԿԲ) կանխատեսմամբ՝  2017 թվականին արտագնա աշխատողների վարձատրության և մասնավոր տրանսֆերտների աճը կտատանվի 4.0-6.0% միջակայքում:

Նշենք, որ ըստ վերջին գնահատականների՝ 2016 թվականին զուտ ընթացիկ մասնավոր տրանսֆերտները և արտագնա աշխատողների զուտ վարձատրությունը նվազել են համապատասխանաբար 6.8%-ով և 9.7%-ով:

ԿԲ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ հաշվետու տարում 0.4 տոկոսային կետով նվազել է արտերկրից ոչ առևտրային բնույթի փոխանցումներ ստացող քաղաքային տնային տնտեսությունների մասնաբաժինը և կազմել միջինում 11.7%: Դիտարկվող ժամանակահատվածում նվազել է նաև զուտ ընթացիկ մասնավոր տրանսֆերտների և արտագնա աշխատողների վարձատրության հարաբերակցությունը ՀՆԱ-ին և կազմել 9.4%` նախորդ տարվա 10.3%-ի փոխարեն:

Share