Բաժին. Տնտեսական

Պաղպաղակի արտադրությունը կրճատվել է 25%-ով

Ընթացիկ տարվա առաջին երեք ամսում մեր երկրում արտադրվել է 3 հազար 321.4 տոննա պանիր: Նոխորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 5%-ով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Ազգային Վիճակագրական Ծառայությունից:

Ըստ հրապարակված տվյալների՝ հաշվետու եռամսյակում կաթի արտադրության ծավալները պահպանվել են գրեթե նույն մակարդակում, ինչ գրանցվել էր անցյալ տարվա առաջին եռամսյակում՝ շուրջ 103 մլն 685.4 հազար լիտր:

Միևնույն ժամանակ, մածունի արտադրությունը կրճատվել է մոտ 10%-ով և կազմել 1 հազար 347.8 տոննա, թթվասերի արտադրությունը կրճատվել է 22%-ով և կազմել 1 հազար 202.6 տոննա, իսկ կաթնաշոռի արտադրությունը կազմել է 213.3 տոննա՝ կրճատվելով 5%-ով:

Ինչ վերաբերում է մեր երկրում պաղպաղակի արտադրությանն, ապա տարվա առաջին երեք ամսում արտադրվել է 690.6 հազար լիտր պաղպաղակ: Նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը կրճատվել է 25%-ով:

Նշենք, որ 2016 թվականին Հայաստանում արտադրվել էր 22 հազար 315.9 տոննա պանիր, 460.2 մլն լիտր կաթ,  6 հազար 98.4 տոննա մածուն, 5 հազար 922.5 տոննա թթվասեր, 955.3 տոննա կաթնաշոռ,  9013.4 հազար լիտր պաղպաղակ:

Share