Բաժին. Տնտեսական

Միջին աշխատավարձը մարզերում և Երևանում

Հայաստանում միջին աշխատավարձն ամենաբարձրը Սյունիքի մարզում է, իսկ ամենացածրը՝ Արագածոտնի մարզում:

Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն՝ Սյունիքի մարզում բնակչության միջին ամսական անվանական աշխատավարձը մարտ ամսվա տվյալներով կազմում է 243 հազար ՀՀ դրամ: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ այս մարզում տեղակայված օտարերկրյա կապիտալով մետաղական հանքարդյունաբերական ընկերություններն ապահովում են բարձր աշխատավարձով զբաղվածություն:

Աշխատավարձի համեմատաբար բարձր ցուցանիշ է գրանցվել նաև Արմավիրի մարզում՝ 180 հազար ՀՀ դրամ, Կոտայքի մարզում՝ 172 հազար ՀՀ դրամ, Տավուշի մարզում՝ 167 հազար ՀՀ դրամ,

Միևնույն ժամանակ, Արարատի մարզի բնակչության միջին աշխատավարձը կազմում է 160 հազար ՀՀ դրամ, Գեղարքունիքի և Լոռու մարզերում՝ 159 հազար ՀՀ դրամ: Վայոց Ձորում ցուցանիշը կազմում է 149 հազար ՀՀ դրամ, Շիրակի մարզում՝ 135 հազար ՀՀ դրամ:

Արագածոտնի մարզում, որտեղ բնակչությունը հիմնականում զբաղված է գյուղատնտեսությամբ, միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 124 հազար ՀՀ դրամ:

Միջին ամսական անվանական աշխատավարձի ցուցանիշը մայրաքաղաքում կազմում է 204 հազար ՀՀ դրամ:

Share