Բաժին. Տնտեսական

Հայաստանից Ռուսաստան արտահանումն աճել է 25%-ով

Հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանի և մեր հիմնական առևտրային գործընկեր-երկրի՝ Ռուսաստանի միջև առևտրի ընդհանուր շրջանառությունը կազմել է 474,72 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 17%-ով: Արդյունքում, Ռուսաստանին բաժին  է ընկել մեր երկրի արտաքին առևտրի 28%-ը: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին Հայաստանից Ռուսաստան արտահանումն աճել է շուրջ 25%-ով և կազմել 131,20 մլն ԱՄՆ դոլար, իսկ Ռուսաստանից Հայաստան ներմուծումն աճել է մոտ 14%-ով և կազմել 343,5 մլն ԱՄՆ դոլար:

Նշենք նաև, որ 2016 թվականին Հայաստանի ու Ռուսաստանի միջև առևտրի շրջանառությունը կազմել էր 1 մլրդ 336.97 մլն ԱՄՆ դոլար: 2015 թվականի համեմատ ցուցանիշն աճել էր շուրջ 15%-ով:

Share