Բաժին. Տնտեսական

Չորս ամսում Հայաստան է ներմուծվել 121 մլն դոլարի չինական արտադրանք

Ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանի և Չինաստանի միջև առևտրի շրջանառությունը կազմել է 152,24 մլն մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 28%-ով:  Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ հաշվետու ամիսներին Չինաստանի մասնաբաժինը Հայաստանի արտաքին առևտրի ընդհանուր ծավալում կազմել է 9%: Այս ցուցանիշով Չինաստանը երկրորդն է՝ Ռուսաստանից հետո:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին Հայաստանից Չինաստան արտահանումը կազմել է մոտ 30,68 մլն ԱՄՆ դոլար, իսկ Չինաստանից Հայաստան ներմուծումը՝  մոտ 121,55 մլն ԱՄՆ դոլար:

Նախորդ տարվա հունվար-ապրիլ ամիսների համեմատ Հայաստանից Չինաստան արտահանումն աճել է մոտ 22%-ով, իսկ Չինաստանից Հայաստան ներմուծումը՝ 30%-ով:

Չինաստանի մասնաբաժինը Հայաստանի արտահանում կառուցվածքում կազմել է մոտ 5%, իսկ ներմուծման կառուցվածքում՝ 11%:

Share