Բաժին. Տնտեսական

Nike, Zara, H&M. Ամենօրյա և սպորտային հագուստի ամենաթանկ բրենդները

Millward Brown գործակալությունը հրապարակել է աշխարհի ամենաթանկ ապրանքային նշանների BrandZ Top 100 ամենամյա վարկանիշը: Այստեղ ընդգրկվել են տարբեր ոլորտներ ներկայացնող բրենդներ, որոնք հայտնի ու սիրված են ամբողջ աշխարհում:

Ըստ 2017 թվականի վարկանիշի՝  ամենօրյա և սպորտային հագուստի ամենաթանկ բրենդը Nike-ն է: Այն գնահատվում է $34,185 մլրդ: Առաջին եռյակում հայտնվել են նաև Zara և H&M բրենդները: Հարկ է նշել, որ այս բրենդների արժեքը ևս գերազանում է 10 մլրդ ԱՄՆ դոլարը:

Ընդհանուր առմամբ, ամենօրյա և սպորտային հագուստի ամենաթանկ 10 բրենդների արժեքը գնահատվում է $105.9 մլրդ:

Հագուստի 10 ամենաթանկ բրենդների վարկանիշը ներկայացնում ենք ստորև.

#1 Nike / բրենդի արժեքը՝ $34,185 մլրդ

#2 Zara / բրենդի արժեքը՝ $25,135 մլրդ

#3 H&M / բրենդի արժեքը՝ $10,482 մլրդ

#4 Adidas / բրենդի արժեքը՝ $8,296 մլրդ

#5 Uniqlo / բրենդի արժեքը՝ $7,570 մլրդ

#6 Under Armour / արժեքը՝ $5,875 մլրդ

#7 Victoria’s Secret / արժեքը՝ $5,028 մլրդ

#8 Lululemon / բրենդի արժեքը՝ $3,570 մլրդ

#9 Ralph Lauren / բրենդի արժեքը՝  $2,992 մլրդ

#10 Massimo Dutti /  բրենդի արժեքը՝ $2,831 մլրդ

Share