Բաժին. Տնտեսական

Ներկայացվել է Հայաստանի զարգացման հիմնադրամի հետագա գործունեության տեսլականը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի զարգացման հիմնադրամի (ՀԶՀ) հոգաբարձուների խորհրդի նիստը:

ՀԶՀ գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը ներկայացրել է հիմնադրամի 2017թ. գործունեության ծրագիրը: Նա, մասնավորապես, զեկուցել է արտահանման աջակցության և ներդրումների ներգրավման ուղղությամբ նախատեսված քայլերի ու միջոցառումների մասին: Ներկայացվել են նաև ՀԶՀ հետագա գործունեության հեռանկարը և դրանից բխող կառուցվածքային փոփոխությունները, որոնք պետք է նպաստեն կառույցի գործունեության արդյունավետության և ֆինանսական հաշվետվողականության բարձրացմանը:

Խորհուրդը քննարկել և ընդհանուր առմամբ հավանություն է տվել առաջարկվող տեսլականին:

Share