Բաժին. Տնտեսական

Վաճառքի է հանվել աշխարհի ամենաթանկ հեռուստացույցը

Ամերիկյան C Seed ընկերությունը վաճառքի է հանել աշխարհի ամենաթանկ հեռուստացույցը՝ C Seed 262: Հեռուստացույցի արժեքը 549 հազար դոլար է։

C Seed 262 հեռուստացույցն ունի աշխարհի ամենամեծ 4K էկրանը, որի անկյունագիծը 262″ կամ 6.5 մետր է։ Հեռուստացույցի տեխնիկական պարամետրերից ամենահետաքրքիրը քնի ռեժիմն է, որի ընթացքում էկրանը փակվում է հատուկ կտոորով, որի վրա գեղանկար է տպագրված։

Վերջում նշենք, որ աշխարհի ամենաթանկ հեռուստացույցը բնականաբար նաև աշխարհի ամենաթանկ տեղադրվող հեռուստացույցն է։ C Seed 262-ի տեղադրման արժեքը կազմում է 35 հազար դոլար։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է դոմենային անվանման գրանցում ծառայությունը .AM և .ՀԱՅ տիրույթներում, այդ թվում նաև ոչ հրապարակային տարբերակով։ Ի դեպ, Ռոստելեկոմի Հոսթինգ ծառայության բաժանորդները (բացառությամբ Բրոնզ փաթեթի) կարող են բաժանորդագրվել դոմենային անվանման գրանցում .am կամ .հայ տիրույթում ծառայություններին՝ վճարելով ընդամենը 7500 դրամ տարեկան վճար գործող 10000 դրամի փոխարեն։

Share