Բաժին. Տնտեսական

ՊԵԿ. 4-օրյա դասընթաց՝ «Հարկային օրենսդրության դրույթներ և կիրառման առանձնահատկություններ» թեմայով

ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2017թ.-ի հունիսի 26-ից 29-ը կազմակերպում է «Հարկային օրենսդրության դրույթներ և կիրառման առանձնահատկություններ» թեմայով 4-օրյա դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Կոմիտաս 35 հասցեում:

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության վճարումը կատարել (Ամերիաբանկ ՓԲԸ Հ/Հ 1570021344900100, ՀՎՀՀ 00107399) մինչև 2017-ի հունիսի 26-ը ներառյալ և մասնակցության հայտ (կազմակերպության անվանում, ՀՎՀՀ, իրավաբանական հասցե, բանկային վավերապայմաններ և մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) ուղարկել ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի էլ. հասցեին՝ trainingcenter@taxservice.am կամ գրանցվել առցանց կենտրոնի կայքէջում՝ www.mftc.am; Դասընթացի արժեքը 30.000 ՀՀ դրամ է: Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 060 544 989, 060 544 951:

Դասընթացի 1-ին օր՝ հունիսի 26

18:30-20:00 – թեմա 1. «ՀՀ և ԵՏՄ անդամ պետությունների միջև անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի դրույթներ (այդ թվում ԵՏՄ անդամ պետություններ ապրանքների արտահանման և ներմուծման ժամանակ հայտարարագրման, ավելացված արժեքի հարկի հաշվարկման, վճարման և հաշվանցման հետ կապված առանձնահակտություններ), դասախոս՝ Ա. Ալոյան

20:00-20:15 – ընդմիջում (Սրճդադար)

20:15-21:00 – թեմա 2. «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի դրույթներ, քննարկում, հարց ու պատասխան, դասախոս՝ Ա. Ալոյան

Դասընթացի 2-րդ օր՝ հունիսի 27

18:30-20:00 – թեմա 5. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի դրույթներ (ռեզիդենտի շահութահարկ), դասախոս՝ Գ. Օհանյան Գ. Կիլինյան

20:00-20:15 – ընդմիջում (Սրճդադար)

20:15-21:45 – թեմա 5. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի դրույթներ (ոչ ռեզիդենտի շահութահարկ), դասախոս՝ Հ. Յանիկյան

Դասընթացի 3-րդ օր՝ հունիսի 28

18:30-20:00 – թեմա 1. «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի դրույթներ, քննարկում, հարց ու պատասխան, դասախոս՝ Ա.Ղազարյան

20:00-20:15 – ընդմիջում (Սրճդադար)

20:15-21:45 – թեմա 2. Աշխատանքային օրենսգրքի դրույթներ, փոփոխություններ, դասախոս՝ Ա.Մաթոսյան

Դասընթացի 4-րդ օր՝ հունիսի 29

18:30-20:00 – թեմա 4. «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի հիմնական դրույթներ, դասախոս՝ Ս. Եղիկյան

20:00-20:15 – ընդմիջում (Սրճդադար)

20:15-21:00 – թեմա 4. «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի հիմնական դրույթներ, դասախոս՝ Ս. Եղիկյան

Դասընթացի դասավանդողներ.

1. Սամվել Եղիկյան՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ Ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության Ստուգումների դիտարկման բաժնի գլխավոր հարկային տեսուչ

2. Գոհար Օհանյան՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության Հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի հարկային տեսուչ

3. Գայանե Կիլինյան՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության Հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի գլխավոր հարկային տեսուչ

4. Հովհաննես Յանիկյան՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության Հհարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի գլխավոր հարկային տեսուչ

5. Աստղիկ Ղազարյան՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության Հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի գլխավոր հարկային տեսուչ

6. Ասանեթ Ալոյան՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության Հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի գլխավոր հարկային տեսուչ, ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի դասախոս

7. Արմինե Մաթոսյան՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության աշխատավարձի քաղաքականության բաժնի պետ

Share