Բաժին. Տնտեսական

2017թ հունվար-ապրիլին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 5.6%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2017թ.-ի առաջին չորս ամսում Հայաստանում արտադրվել է 12,691.6 տոննա միս։ 2016թ. համանման տվյալների համեմատ արտադրության ծավալներն աճել են 5.6%-ով։

Միևնույն ժամանակ մսամթերքի արտադրությունն աճել է 73.7%-ով և կազմել 3,030.8 տոննա, իսկ մսի կիսապատրաստուկների արտադրությունն աճել է 63.7%-ով և կազմել 241.4 տոննա։

Share