Բաժին. Տնտեսական

Շվեյցարական ժամացույցների արտահանումը 2017թ. մայիսին աճել է 9%-ով

Շվեցարիայի ժամացույցների արդյունաբերության ֆեդերացիայի հրապարակած տվյալների համաձայն 2017թ. մայիսին երկրից արտահանվել 1.75 մլրդ դոլարի ժամացույց։ 2016թ.-ի համանման տվյալի համեմատ արտահանման ծավալներն աճել են 9%-ով։

Նշենք, որ այս տարվա մարտի ամսին ևս արձանագրվել էր արտահանման ծավալների աճ։ Մինչ այդ արտահանման ցուցանիշը նվազում էր 21 ամիս անընդմեջ։ 2017թ. ապրիլին ևս արձանագրվել էր արտահանման ծավալների անկում։

Շվեյցարական ժամացույցների արտահանման աճն ապահովել են հետևյալ երկրները. Հոնկոնգ՝ 18.1%, Չինաստան՝ 34.4%, Մեծ Բրիտանիա՝ 12.9%, Իտլաիա՝ 26.7%, իսկ դեպի ԱՄՆ և Ճապոնիա արտահանման ծավալները կրճատվել են, համապատասխանաբար՝ 1.1 և 3.2 տոկոսով։

Ինչ կայանում է Շվեյցարիայի արտահանման ծավալներին, ապա մայիս ամսին, ապրիլի համեմատ, այն աճել է 2.9%-ով։ Ժամացույցներին բաժին է ընկնում  Շվեյցարիայի արտահանման ծավալների մոտ 10%-ը։

Share