Բաժին. Տնտեսական

Կանցկացվի «Սյունյանց ավանդույթներ․թութ» խորագրով փառատոնը

Հունիսի 27-ին տեղի ունեցավ «Սյունյանց ավանդույթներ․թութ» խորագրով փառատոնին նվիրված ասուլիս: Ասուլիսի բանախոսներն էին` ՀՀ տնտեսական զարգացման և ներդումների նախարարության Զբոսաշրջության պետական կոﬕտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը և «Արենի» փառատոն» հիմնադրաﬕ տնօրեն Նունե Մանուկյանը:

«Գորիսի Քարահունջ համայնքում այս տարի հուլիսի 1-ին չորրորդ անգամ կանցկացվի Թթի փառատոնը և այն ունի բոլոր հնարավորությունները ամենահայտնիներից մեկը դառնալու համար»,- իր խոսքում նշեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդումների նախարարության Զբոսաշրջության պետական կոﬕտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը։

«Արենի» փառատոն» հիմնադրաﬕ տնօրեն Նունե Մանուկյանը ավելացրեց, որ փառատոնի մեկնարկը տրվելու է մրցութային թութ թափելու արարողությամբ և փառատոնին ներկա են լինելու Սյունիքի մարզի բոլոր համայնքները, որոնք կներկայացնեն իրենց բերք ու բարիքը:

Փառատոնի ընթացքում սպասվում է Սյունյաց աշխարհի բերքուբարիքի, ավանդույթների, ծեսերի, ժամանցի, մրցույթների ու Սյունիքին բնորոշ ճաշատեսակների բազմազանություն։ Փառատոնի շրջանակներում կկազմակերպվի օղու թորում, դոշաբի և դոլմայի (Master Class) պատրաստում, Սյունյաց աշխարհին բնորոշ հատուկ կերակրատեսակների և ուտեստների համտես-վաճառք:Փառատոնի ընթացքում կհնչի հայկական ավանդական և ժամանակակից երգ ու երաժշտություն:

«Սյունյանց ավանդույթներ․ թութ» խորագրով փառատոնը կազմակերպում է «Արենի» Փառատոն» հիմնադրամը Գորիսի քաղաքապետարանի հետ համատեղ` ՀՀ տնտեսական զարգացման և ներդումների նախարարության Զբոսաշրջության պետական Կոմիտեի աջակցությամբ։

Փառատոնն առաջին անգամ կազմակեպվել է 2014թ.-ին Գորիս քաղաքում և արդեն 4-րդ տարին անընդմեջ մեկ գաղափարի շուրջ հավաքում է Սյունիքի և Հայաստանի բոլոր այլ մարզերի բնակիչներին:

Share