Բաժին. Տնտեսական

Քննարկվել են պանրի արտահանման և մատակարարման հնարավորությունները

Հունիսի 27-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Համաշխարհային խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ համատեղ իրականացվող Հայաստանում ներդրումային միջավայրի բարեփոխումների ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում «Պանրի արտահանման և մատակարարման շղթա» թեմայով:

Քննարկմանը մասնակցել են կաթնամթերքի արտադրության և արտահանման ոլորտում ներգրավված մասնավոր ձեռնարկությունների և համապատասխան պետական մարմինների ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում պանրի/կաթնամթերքի արտադրության և արտահանման խթանման գործընթացում առկա խնդիրների լուծման հնարավոր ուղիներն ու միջոցները, ինչպես նաև ոլորտում հնարավոր ներդրումային ծրագրերն ու նախաձեռնությունները:

Share