Բաժին. Տնտեսական

Համաշխարհային պարտքի ծավալը հասել է 217 տրլն դոլարի

Աշխարհի ամբողջ պարտքի ծավալը 2017թ. առաջին եռամսյակում աճել է 600 մլրդ դոլարով և հասել ռեկորդային 217 տրլն դոլարի։ Այս մասին վկայում են Միջազգային ֆինանսների ինստիտուտի (Institute of International Finance, IIF) հրապարակած տվյալները։ Հավելենք, որ պարտքի ռեկորդային ծավալը հավասար է համաշխարհային ՀՆԱ-յի 327%-ին։

Համաշխարհային պարտքի մեջ ընդգրված են պետությունների, կորպորացիաների, ընկերությունների և անհատների պարտքերը։

Վերջին մեկ տարում պարտքի ամենամեծ աճ է գրանցվել ԱՄՆ-ում և Չինաստանում, երկու երկրի պարտքի ընդհանուր աճը կազմել է 2 տրլն դոլար։ Չինաստանում ցուցանիշը հասել է 32.7 տրլն դոլարի, իսկ ԱՄՆ-ում՝ 63 տրլն դոլարի։

Share