Բաժին. Տնտեսական

Արցախում մինչև հունիսի 26-ը բերքահավաքի արդյունքում ստացվել է 416,572 ցենտներ փաստացի հավաքված բերք

Արցախի Հանրապետությունում 2017թ. հունիսի 26-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, հնձվել է 16 հազար 503.5 հա ցանքատարածություն, փաստացի հավաքված բերքը կազմել է 416 հազար 572 ց, միջին բերքատվությունը` 25.2 ց/հա:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԱՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, ըստ շրջանների կատարված բերքահավաքը հետևյալն է` Ասկերանի շրջանում հնձվել է 1416.5, կալսվել` 35520.2, միջին բերքատվությունը 25.1 ց/հա, Հադրութի շրջանում հնձվել է 3750, կալսվել` 92620.0, միջին բերքատվությունը` 24.7 ց/հա, Մարտակերտի շրջանում հնձվել է 895.0, կալսվել` 19761.0, միջին բերքատվությունը 22.1 ց/հա, Մարտունու շրջանում հնձվել է 3286.0, կալսվել` 63841.0, միջին բերքատվությունը 19.4 ց/հա, Քաշաթաղի շրջանում հնձվել է 7156.0, կալսվել` 204830.0, միջին բերքատվությունը 28.6 ց/հա:

Շուշիի և Շահումյանի շրջաններում բերքահավաքի աշխատանքները դեռ չեն սկսվել:

Share