Բաժին. Տնտեսական

Վարդան Արամյան. 2017թ.-ին հնարավոր է 3.2%-ից բարձր տնտեսական աճ

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը 2017 թվականի համար հասանելի է համարում պետական բյուջեով նախատեսված 3.2 տոկոս տնտեսական աճը: «Ես մի քանի անգամ շեշտել եմ՝ կապված առաջին հինգ ամսվա զարգացումների հետ, որ 3.2 տոկոս տնտեսական աճից, հնարավոր է, մենք մի փոքր էլ ավելի բարձր աճ ապահովենք: Բայց, ամեն դեպքում, մենք նայում ենք ֆունդամենտալ հիմքերով, իսկ տարեկան կտրվածքով դրանք այնպիսին են, որ ինձ թույլ են տալիս ասել, որ 3.2 տոկոս տնտեսական աճը հասանելի է, իսկ ավելի բարձր աճ, դա նշանակում է ավելի բարձր ներդրում, ավելի բարձր ներքին պահանջարկ, ավելի բարձր եկամտի աճ», -«Արմենպրես»-ի հաղորդմամբ, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Արամյանը։ Հարցին՝ հարկահավաքության բարձր աստիճանն արդյոք կշարունակվի, նախարարը դրական պատասխան տվեց։

Share