Բաժին. Տնտեսական

ՀՀ կառավարությւոնը հավանություն է տվել ՀՀ մարզերի 2017-2025թթ. զարգացման ռազմավարություններին

ործադիրը հավանություն է տվել ՀՀ մարզերի 2017-2025թթ. զարգացման ռազմավարություններին, որոնք մշակվել են Հայաստանի Հանրապետության 2016-2025 թվականների տարածքային զարգացման ռազմավարության հիման վրա: Ռազմավարությունների նպատակներն են` զբաղվածության ընդլայնում, մարդկային կապիտալի զարգացում և տարածքների մրցունակության բարձրացում: Ռազմավարական տեսանկյունից տարածքային զարգացման արդյունքը կգնահատվի երկու ընդհանուր, սակայն հստակ ու չափելի հետևյալ ցուցանիշներով`

ա. 2025թ.-ի դրությամբ մարզում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կգերազանցի մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի միջին հանրապետական ցուցանիշի 60 տոկոսը և մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի 70 տոկոսից ցածր կգտնվի մարզերի բնակչության ոչ ավելի, քան 30 տոկոսը։

բ. 2025թ.-ի դրությամբ բոլոր մարզերում միջին մասնագիտական և բարձրագույն կրթություն ունեցողների, ոչ գյուղատնտեսական ֆորմալ զբաղվածների և ակտիվ ձեռնարկությունների թվաքանակը կաճի առնվազն 10 տոկոսով` 2014թ. համեմատ:

Կարեն Կարապետյանը կարևորել է մարզերի զարգացման ռազմավարությունները և նշել, որ դրանք պետք է դառնան աշխատանքային փաստաթղթեր: Վարչապետը հանձնարարել է նախարարներին, գերատեսչությունների ղեկավարներին հնարավորինս արագ սկսել իրականացնել ռազմավարության մեջ ներկայացված իրենց համապատասխան մասը՝ մարզպետերի հետ համատեղ քննարկումներ կազմակերպելով: «Այս փաստաթուղթը կարևոր է, քանի որ մենք գույքագրում ենք ներկայիս իրավիճակը, թույլ կողմերը, պրոբլեմները, առավելություններն ու հնարավորությունները: Մենք հստակ ձևակերպում ենք, թե ինչի ենք ուզում հասնել»,-ասել է գործադիրի ղեկավարն ու հավելել, որ վերահսկվելու է ռազմավարությամբ նախատեսվող ծրագրերի իրականացման ընթացքը:

Share