Բաժին. Տնտեսական

Հայաստանից Ռուսաստան արտահանումն աճել է 25%-ով

Ընթացիկ տարվա առաջին հինգ ամսում Հայաստանի և վերջինիս հիմնական առևտրային գործընկեր-երկրի՝ Ռուսաստանի միջև առևտրի ընդհանուր շրջանառությունը կազմել է 605.37 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է ավելի քան 21%-ով: Արդյունքում, Ռուսաստանին բաժին  է ընկել մեր երկրի արտաքին առևտրի 26.5%-ը: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Հարկ է նշել, որ հաշվետու հունվար-մայիս ամիսներին Հայաստանից Ռուսաստան արտահանումն աճել է ավելի քան 25%-ով և կազմել 174.26 մլն ԱՄՆ դոլար, իսկ Ռուսաստանից Հայաստան ներմուծումն աճել է մոտ 20%-ով և կազմել 431.11 մլն ԱՄՆ դոլար:

Նշենք նաև, որ 2016 թվականին Հայաստանի ու Ռուսաստանի միջև առևտրի շրջանառությունը կազմել էր 1 մլրդ 336.97 մլն ԱՄՆ դոլար: 2015 թվականի համեմատ ցուցանիշն աճել էր շուրջ 15%-ով:

Share