Բաժին. Տնտեսական

Երկրներ, որտեղ մարդիկ վճարում են ամենաշատ հարկերը

Տնտեսական Համագործակցության և Զարգացման Կազմակերպությունը (ՏՀԶԿ, OECD) հրապարակել է նոր վարկանիշ, որը ցույց է տալիս, թե կազմակերպության անդամ 34 երկրներից որտեղ են մարդիկ վճարում ամենաշատ հարկերը:

Ըստ վարկանիշի՝ ամենաշատ հարկերը վճարում են եվրոպացիներն, ընդ որում՝ ամենաբարձր հարկերը Բելգիայում են:  Այս երկրում մարդիկ իրենց աշխատավարձերի կեսից ավելին ուղղում են հարկերի և սոցիալական ապահովության գումարների վճարմանը: Վարկանիշի երկրորդ տեղում Գերմանիան է, երրորդը՝ Հունգարիան:

Թե որ երկրներում են մարդիկ իրենց եկամուտներից վճարում ամենաշատ հարկերը, ներկայացնում ենք ստորև.

1 Բելգիա / վճարվող հարկերի մասնաբաժինը՝ 54%

2 Գերմանիա / վճարվող հարկերի մասնաբաժինը՝ 49.4%

3 Հունգարիա / վճարվող հարկերի մասնաբաժինը՝ 48.2%

4 Ֆրանսիա / վճարվող հարկերի մասնաբաժինը՝ 48.1%

5 Իտալիա / վճարվող հարկերի մասնաբաժինը՝ 47.8%

6 Ավստրիա / վճարվող հարկերի մասնաբաժինը՝ 47.1%

7 Ֆինլանդիա / վճարվող հարկերի մասնաբաժինը՝ 43.8%

8 Չեխիա / վճարվող հարկերի մասնաբաժինը՝ 43%

9 Շվեդիա / վճարվող հարկերի մասնաբաժինը՝ 42.8%

10 Սլովենիա / վճարվող հարկերի մասնաբաժինը՝ 42.7%

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (Organisation for Economic Cooperation and Development, OECD) սոցիալ-տնտեսական համագործակությունը խթանելու նպատակով հիմնված կազմակերպություն է, որի անդամ է 34 պետություն։ Անդամ պետոությունները փորձում են համատեղ լուծում տալ տարբեր սոցիալ-տնտեսական խնդիրների և իրենց արտաքին քաղաքականությունը համապատասխանեցնել այդ գործընթացներին։

ՏՀԶԿ-ն հիմվել է 1947թ. որպես մի շարք եվրոպական պետությունների համագործակցության հարթակ և այն ժամանակ կոչվում էր «Տնտեսական համագործակցության եվրոպական կազմակերպություն» (ՏՀԵԿ)։ Այս հարթակի հիմնական նպատակն էր Երկրորդ աշխարհամարտից հետո Եվրոպայի վերակառուցումը՝ Մարշալ ծրագրի իրականացմամբ։ 1961թ. այն վերակազմավորվեց և դարձավ ներկայիս ՏՀԶԿ-ն, որի անդամ կարող էին դառնալ նաև ոչ եվրոպական երկրներ։

Share