Բաժին. Տնտեսական

Ավելի քան 2 անգամ ավելացել է Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև առևտուրը

Վերջին ժամանակահատվածում զգալի ակտիվացել են Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄէ) միջև առևտրային հարաբերությունները: Այս տարի 2.5 անգամ աճել է Հայաստան – ԱՄԷ առևտրի շրջանառութունը:

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին Հայաստան-ԱՄԷ առևտրի ընդհանուր շրջանառությունը կազմել է մոտ 75,7 մլն ԱՄՆ դոլար, որից Հայաստանից ԱՄԷ արտահանումը՝ 37,6 մլն ԱՄՆ դոլար, ԱՄԷ-ից Հայաստան ներմուծումը՝ շուրջ 38,0 մլն ԱՄՆ դոլար:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման մասով գրանցվել է աճ, ընդ որում՝ Հայաստանից ԱՄԷ արտահանումն աճել է շուրջ 2.8 անգամ, իսկ ԱՄԷ-ից Հայաստան ներմուծումը՝ 2.2 անգամ:

Արդյունքում, ԱՄԷ-ի մասնաբաժինը մեր երկրի արտահանման ծավալում կազմել է 4.7%, ներմուծման ծավալում՝ 2.6%:

Share