Բաժին. Տնտեսական

Armeniatravel կայքէջը հնարավորություն կտա զբոսաշրջիկներին հստակ մշակել իրենց երթուղին Հայաստանում

Armeniatravel Հայաստանի պաշտոնական զբոսաշրջային կայքէջը կգործարկի մոտ օրերս: Այն զբոսաշրջիկներին հնարավորություն կտա հստակ մշակել իրենց երթուղին և ճշգրիտ տեղեկատվություն ստանալ Հայաստանի մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հուլիսի 19-ին կայացած ասուլիսում այս մասին ասաց Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը:

«Կայքէջը կներկայացնի պաշտոնական և կանոնակարգված տեղեկատվություն, որի պակասն այսօր իսկապես կա: Այն լինելու է ինտերակտիվ: Զբոսաշրջիկը  Հայաստան ժամանելուց առաջ փորձում է տեղեկություն փնտրել Հայաստանի մասին: Այսօր թվային մարքեթինգի գործիքներով կկարողանանք ոչ միայն մեր կայքէջը դարձնել առաջնային, այլ նաև հնարավորություն կտանք զբոսաշրջիկին հստակ մշակել իր երթուղին»,-ասաց Զարմինե Զեյթունցյանը:

Նրա խոսքով` այսօր արդեն սկսել են հավաքագրումը` կոմիտեի ֆեյսբուքյան էջի հայտարարությամբ: Ըստ հայտարարության` բոլոր նրանք, ովքեր զբաղվում են զբոսաշրջությամբ, կարող են իրենց մասին տեղեկատվություն ուղարկել: Դրանից հետո կոմիտեն լրամշակված ինֆորմացիան կտեղադրի կայքում:

Share